Նետաձգություն


Այս տարի ես նորից ընտրել եմ ֆիզկուլտուրաս նետաձգություն։ Իսկ նորից, քանի որ իններորդ դասարանի երկրորդ կիսամյակից միչև 10րդ դասարանի վերջը տրավմայի պատճառով թողել էի այդ սպորտաձևը։ Տասնմեկերորդ դասարանում նորից ընտրեցի որոշելով, որ պետք է նորից փորձեմ։ Սկզբում թույլ սկսեցի պարապել, ձգությամբ համեմատ թույլ աղեղով և հետո նորից ավելի ձիգ աղեղով։ Հնգիստ, շատ հանգստանալով զրուցելով հավես դասեր էինք անցկացնում։

Երկու շաբաթ առաջ մարզիչս ասաց որ գրել է մեր անունները Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Մի անգամից նորից ձգվեցի, և հանգիստ պարապմունքների ռեժիմից անցա ինտենսիվ և շատ լուրջ պարապմունքների, օրական երկու ժամ և ավելի տևող պարապմունքներով, որոնք անցկացվում էին հավաքականի մի քանի մարզիկների հետ համատեղ դասընթացներով, որտեղից մենք ավելի բացվեցինք և մի քիչ էլ շփում ունեցանք։

Այդ երկար պարապմունքներից հետո կարծես թե պետք է հոգնես, բայց իրականում երբ տրվում ես քեզ դուր եկող մի բանին` չես հոգնում, այլ ավելի ես լիցքավորվում։ Ամեն օր տուն վերադառնալիս էներգիաս այնքան շատ էր լինում, որ քիչ էր մնում թռվռալով տուն գնայի։

Ի դեպ մրցումների բացումը արդեն եղել է, իսկ փետրվարի 29ին սկսվում են մրցումները։

Գիտե՞ք ինչ են տալիս մրցումները։ Ուրիշ մտածողություն, նպատակներ, նոր ձգտումներ, ավելի լավը դառնալու ցանկություններ։ ԵՒ սկսում ես աշխատել այդ ամենի վրա, ունենում ես աշխատելու նոր տեղ։

Այսքանը, կարծում եմ կհասկանք, թե ինչ մեծ դեր է խաղում իմ կյանքում այս սպորտաձևը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: