Կիսամյակային հաշվետվություն

Աշխատել եմ դասերից չբացակայեմ, ունեմ քիչ բացականեր և մշտապես մասնակցում եմ ընդանուր պարապմունքներին։

Բլոգային աշխատանք.

Հայոց լեզվից ունեմ կատարված տնային առաջադրանքներ, քերական աշխատանքներ և վարժություններ։

Գրականությունից ունեմ վերլուծություններ և ստեղծագործություն։

Պատմությունից տնային աշխատանքներ են տեղադրված բլոգում։

Անգլերենից ունեմ տնային աշխատանքներ և մեկ կարջ շարադրություն։

Հասարակագիտությունից ունեմ նյութ նշանադրության մասին։

Էկոլոգիայից ունեմ տեղադրված նախագիծ

Реклама

Ճամփորդություն Գյումրի

Դեկտեմբերի 15-ին առավոտյան գնացքով մեկնեցինք Գյումրի: Ճանապարհին շատ աշխույժ էինք, զրուցում էինք, խաղում և ձայնակցում Մարիամի երգերին:
Հասնելուն պես փոքր ինչ կծկվեցինք, քանի որ այնտեղ ցուրտ էր՝ ձյուն էր եկել: Քայլեցինք դեպի թատրոն, որտեղ մեզ դիմավորեց քանդակագործ Արտուշ Պապոյանը, որը հյուրընկալեց մեզ, թեյ և քաղցրավենիք հյուրասիրեց: Փոքրիկ հարցազրույց վերցրինք նրանից, որից հետո նստեցինք և նա պատմում և ցույց էր տալիս իր աշխատանքները: Նրան լսելը շատ հաճելի էր, դիտում էինք աշխատանքները էկրանով: Նա մեզ շատ պատմեց Սիրիայի Հիսուսի արձանի մասին, որը նրա աշխատանքն էր: Ցույց տվեց էլի շատ գործեր, որոնց մեջ մտնում էր Ադամի ու Եվայի ծնկաչոք արձանները:
Գրաֆիկից հետ էինք ընկել քանդակագործի և նրա ընտանիքի հետ երկար նստելու պատճառով: Դրա համար էլ արդեն դուրս եկանք, քայլեցինք դեպի ճարտարապետության թանգարան, որը սակայն՝ փակ էր, որի փոխարեն քայլեցինք Վարպետաց Փողոցը տեսնելու: Ամբողջ ճանապարհին ձնագնդի խաղալով, գրաֆիկից ընկնելով ու Տիկին Սոֆյայի կյանքը ուտելով գնացինք կայարան: Գնացքում բավականին հոգնած ու թրջված էինք, մի մասը քնեց հանգստացավ, որից հետո վեր կացանք, սկսեցինք զբոսնել վագոններով, Մարիամը երգեց մեր կողքի վագոնի համար, որոնք շատ աշխուժացան և ուրախացան: Հետո սկսեցին տարբեր խաղեր խաղալ, որոշ մասս էլ ուղղակի նստած զրուցում էինք, իրար կյանք ուտում և այլն: Շատ հաճելի ճամփորդություն էր՝ հաճելի մարդկանց հետ:

ՆՇԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ

Իրավիճակի նկարագրություն

Տեղի է ունեցել նշանադրություն (քաղաքացիական ծեսով). այն է՝ փեսացուն եւ/կամ նրա կողմը հարսնացուի եւ/կամ նրա կողմի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում ամուսնություն կազմակերպելու մասին, եւ հարսնացուին տրամադրվել է նշան:

Ժամանակ անց հարսնացուն մտափոխվել է եւ հայտարարել, որ «նշանը ետ է տալիս»: Փեսացուն ետ է պահանջել որպես նշան տրված զարդը, հարսնացուն հրաժարվում է վերադարձնելուց, քանի որ տեղյակ է, որ այն փեսայի եւ նրա ընտանիքի համար, բացի նյութականից, ներկայացնում է նաեւ ոչ նյութական մեծ արժեք:

Անհրաժեշտ է գործող քաղաքացիական իրավունքի տիրույթում մեկնաբանել իրադրությունը (նշանադրության նախաամուսնական պայմանավորվածության բնույթը, տեսակը), բնորոշել նշանի զարդի կարգավիճակը՝ որպես իրավունքի օբյեկտ, եւ որոշել՝ արդյոք փեսացուն իրավունք ունի ետ պահանջելու նշանի զարդը, իսկ հարսնացուն պարտավո՞ր է վերադարձնելու այն:

Պատասխան
Կարծում եմ, որ փեսացուն իրավունք ունի ետ պահանջելու նշանի զարդը, քանի որ այն իր ընտանիքի համար ունի ոչ նյութական արժեք: Սակայն ես նաև ասում եմ, որ հարսնացուն պարտավոր չի մատանին ետ վերադարձնի: Կարծում եմ՝ կախված է նշանը ետ վերադարձնելու պատճառներից: Քանի որ օրենքում գրված չէ, որ հարսնացուն նշանի զարդը պետք է վերադարձնի, նա կարող է անել այդ զարդի հետ այն, ինչ ուզում է: Անգամ եթե իր ուզածն է ճնշել փեսացուի կողմը: Սակայն եթե խղճով գտնվի, կվերադարձնի զարդը:/

Ուղղագրություն

Ղ-խ
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ(կեղտ), ախտ(հիվանդություն, հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), փեղկ, ծխնի, փողք, քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

Ր-ռ
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, ծռմռել, փռփռալ, փրփուր, քրքրել, փորփրել։

Վ-ֆ
Ավտոմեքենա, օվկիանոս, կարտոֆիլ, թավշյա, նավթամուղ, հարավային, կաքավ, ասֆալտ, հավք, գովք, զավթել, թովչանք, կատվածահար, խռովք, սֆինքս, փլավ։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով հ տառը։

Ընդհանուր, ընդամենը, դազգահ, արհեստ, խոնարհ, հայթայթել, ապաշխարել, խորհուրդ, ընդհուպ, անհեթեթ, ճանապարհ, շնորհ, հեղեղ, խոտհարք, հեղհեղուկ, շնորհակալ, աշխարհագրական, մահճակալ, խոնարհաբար, նշխար, խորհրդատու, Հով….աննիսյան, հեկեկալ, ճանապարհորդ, շնորհաշատ, արհամարհել, խորհել, օրհնանք։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով և կամ եվ։

Ուղեվճար, ագեվազ, սերկևիլ, գերևարել, գինեվաճառ, կարևոր, գինեվարպետ, դափնեվարդ, ոսկևորել, կարևեր, հոգեվարք, հոգեվիճակ, ոգևորել, հարևան, ոսկեվազ, ոսկեվարս, արևելաևրոպական, իջևանել։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ կրկնակ բաղաձայն։

Անդորր, բալլադ, պտտահողմ, բերրի, տարատեսակ, մրրիկ (հողմ), մժժիկ (հացաբույսերի հիվանդություն), տարական, տոննա, բ….ային, սովալլուկ, տարրորոշել, այբբենական, երեսսրբիչ, երրորդ, հինգերորդ, չորրորդ, անդորրագիր, հո….ասուն, ուղևոր, հո….ական, հովանոց, ուղակի։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվհածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։

ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր, զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, ամբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։  բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ, խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։ գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ, հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

 ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ոխկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիսօգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ։

 

 բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյնության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։  Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։ Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից։

 

 

 

Վարժություններ

Վ1. Սենյակ-սենյակի ի արտաքին
Տուն-տան ա ներքին
Քաղաք-քաղաքի ի արտաքին
Այգի-այգու ու արտաքին
Օր-օրվա վա արտաքին
Գեղեցկություն-գեղեցկության ա ներքին
Լեռ-լեռան ան արտաքին
Քույր-քրոջ ոջ արտաքին
Դուռ-դռան ան արտաքին
Փողոց-փողոցի ի արտաքին
Բեռ-բեռան ան արտաքին
Գիրք-գրքի ի արտաքին
Ամիս-ամսվա վա արտաքին
Լուսամուտ-լուսամուտի ի արտաքին
Ձյուն-ձյան ա ներքին
Ընկեր-ընկերոջ ոջ արտաքին
Ուսում-ուսման ա ներքին
Աշուն-աշնան ան արտաքին
Գրիչ-գրչի ի արտաքին
Շուն-շան ա ներքին
Ձուկ-ձկան ան արտաքին
Բարդի-բարդու ու արտաքին
Խաղող-խաղողի ի արտաքին
Զարգացում-զարգացման ան արտաքին
Դիմում-դիմումի ի արտաքին
Խնձորենի-խնձորենու ու արտաքին

Վ2. 1)Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։
2) Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը` մի ալեհեր մարդ։
3) Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքը ուղղում էին մեր կողմը։
4) Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։
5) Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։
6) Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից։
7) Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառում են բազմազան իրեր։
8) Աստղերը մեի-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթեվ ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
9) Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։
10) Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։